Մեր նվիրատուները և նվիրատվությունները

Armen

Արմեն Ղալումյանը (Լյուքսեմբուրգի Inmarast կազմակերպության կարգավորման և շուկայի բաժնի ղեկավար) Ինտերնետ հասարակության հայաստան հատվածի (ԻՀՀՀ) երկարամյա անդամ է: Լյուքսեմբուրգ աշխատանքի մեկնելուց առաջ, Ա. Ղալումյանն ԻՀՀՀ-ին է նվիրաբերել իր երկու համակարգիչները։ ԻՀՀՀ-ն բարձր է գնահատում Ա. Ղալումյանի նվիրատվությունը և մաղթում նրան նորանոր հաջողություններ: Համակարգիչներն արդիականացնելուց և ծրագրային անհրաժեշտ ապահովման տեղադրումից հետո դրանք կնվիրաբերվեն Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով հաշմանդամ դարձած մեր հերոս տղաներին։

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Երբ նվիրաբերում եք, դուք միանում եք հազարավոր մարդկանց, ովքեր օգնում են ինտերնետը հասցնել նրանց, ովքեր չունեն այն և կերտում են ինտերնետի ապագան և այն բոլոր հնարավորությունները, որոնք ստեղծում է: Արմեն Ղալումայնն իր երեխաների մեջ սերմանել էր կարիքավորներին նվիրաբերելու ցանկություն։ Վերջերս Արմենի երեխաները՝ Վիկտորիա և Միքայել Ղալումյանները, մոնոբլոկ համակարգիչ նվիրեցին «Ինտերնետ Հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ին՝ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հաշմանդամների համար։

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Նրանց նվիրաբերված մոնոբլոկը փոխանակվել է 3 համակարգիչներով, որոնք նվիրաբերվել են Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով հաշմանդամ դարձած մեր հերոս տղաներին։